Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Պուտինը` մեծագույն վարպետ

Պուտինը` մեծագույն վարպետ
14.11.2013 | 10:44

Թաեքվանդոյի համաշխարհային ֆեդերացիայի (WTF) նախագահ Չու Չխոն Վոնը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհել է կորեական ազգային մարտարվեստի իններորդ դանի գոտի ու այդ մասին հաստատող դիպլոմ: Նշենք, որ այս դանի գոտի ունեցողը համարվում է մեծագույն վարպետ: Որքան էլ որ հանձնված գոտին պատվավոր է, ձեռք չի բերված բուն մարտարվեստում ունեցած հաջողությունների համար, այդուհանդերձ, կորեացին իր քաղաքավարական ժեստի մեջ առանձնապես չի սխալվել. այն հանձնվել է մի մարդու, ով հայտնի է մեկ այլ մարզաձեւի` ձյուդոյի նկատմամբ ունեցած իր մեծ սիրով ու տարիներ շարունակ մարզվելով, թեպետ Վլադիմիր Վլադիմիրովիչի կայուն նախասիրությունների մեջ կան և այլ մարզաձևեր: Ավելացնենք նաև, որ իններորդ դանի պատվավոր գոտու աշխարհում հաշված թվով երկրների ղեկավարներ են արժանացնել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 939

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ